Կորպորատիվ պրոդուկտների ձևակերպման աջակցման մենեջեր/վաճառքների վերլուծաբան
Quick Summary
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Կորպորատիվ պրոդուկտների ձևակերպման աջակցման մենեջեր/վաճառքների վերլուծաբան,
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Կորպորատիվ պրոդուկտների ձևակերպման աջակցման մենեջեր/վաճառքների վերլուծաբան, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կորպորատիվ հաճախորդների կողմից իրականացվող բանկային գործարքների, գործարար հարաբերությունների վերաբերյալ վերլուծությունների և միջազգային փոխանցումների համակարգերի միջոցով կատարվող գործարքների, կորպորատիվ հաճախորդների եկամտաբերության մոնիթորինգների իրականացնում,
- Գործող առևտրի սպասարկման կետերի վերաբերյալ ամսական և եռամսյակային մոնիթորինգների իրականացում, հաշվետվությունների տրամադրում,
- Կորպորատիվ հաճախորդների կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ ընթացիկ ներքին վերլուծությունների և հաշվետվությունների պատրաստում,
- Ֆինանսական մոնիթորինգի և/կամ այլ ստորաբաժանումների կողմից ստացված կորպորատիվ հաճախորդների գործարքների վերաբերյալ հարցումների մշակում,
- Տեղեկատվական բազաների վարում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն 1 տարվա բանկային աշխատանքային փորձ կամ համանման ոլորտում աշխատանքային փորձ
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Բանկային օրենսդրության և ՓԼ/ԱՖ ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն
- Համակարգչային գիտելիքներ MS Office (մասնավորապես՝ Excel-ի գերազանց տիրապետում), LSoft-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Տվյալների վերլուծություններ իրականացնելու հմտություններ
- Նախաձեռնողականություն, առաջնահերթությունների սահմանման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն (multitasking)
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/
Location & Eligibility
Listing Details
- Posted
- May 26, 2026
- First seen
- May 26, 2026
- Last seen
- May 29, 2026
Posting Health
- Days active
- 0
- Repost count
- 0
- Trust Level
- 52%
- Scored at
- May 26, 2026
Signal breakdown
Please let idbank know you found this job on Jobera.
3 other jobs at idbank
View all →Explore open roles at idbank.
Stay ahead of the market
Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.
No spam. Unsubscribe at any time.