Quick Summary
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի բաժնի մասնագետ/ առաջատար ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բիզնես վարկերի ֆինանսական մոնիթորինգի և խորացված վերլուծության իրականացում:
- Վարկային պայմանագրերով սահմանված կովենանտների և այլ պայմանների պահպանման վերահսկում:
- Վարկառուներին տեղում այցելությունների իրականացում՝ նրանց ֆինանսական վիճակի և գործունեության գնահատման նպատակով:
- Վարկային ռիսկերի վաղ հայտնաբերում և համապատասխան առաջարկությունների ներկայացում:
- Մոնիթորինգի արդյունքների հիման վրա համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- 1–2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծության կամ վարկային մոնիթորինգի ոլորտում
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ֆինանսական վերլուծության բազային գիտելիքներ
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Թիմում աշխատելու հմտություններ
- Խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/
Location & Eligibility
Listing Details
- Posted
- January 8, 2026
- First seen
- May 21, 2026
- Last seen
- May 29, 2026
Posting Health
- Days active
- 0
- Repost count
- 0
- Trust Level
- 14%
- Scored at
- May 21, 2026
Signal breakdown
Please let idbank know you found this job on Jobera.
4 other jobs at idbank
View all →Explore open roles at idbank.
Stay ahead of the market
Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.
No spam. Unsubscribe at any time.