Հաճախորդների մենեջեր (Վարդանանց, Արաբկիր, Էրեբունի) մասնաճյուղեր
Quick Summary
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախոդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի,
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախոդների մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,
- Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում,
- Բանկի կողմից մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,
- Վարկերի տրամադրման, ավանդների ներգրավման, բանկային հաշիվների բացման և սպասարկման, վճարային քարտերի, պահատուփային /անհատական պահատեղեր/, հեռակառավարման համակարգերի գծով գործառույթների իրականացում,
- Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,
ՊԱՀԱՆՋՎՈՂ
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Վարկավորման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
- Վաճառքի հմտություններ,
- Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
- Սթրեսակայունություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:
Location & Eligibility
Listing Details
- Posted
- February 27, 2026
- First seen
- May 21, 2026
- Last seen
- May 29, 2026
Posting Health
- Days active
- 0
- Repost count
- 0
- Trust Level
- 14%
- Scored at
- May 21, 2026
Signal breakdown
Please let idbank know you found this job on Jobera.
4 other jobs at idbank
View all →Explore open roles at idbank.
Stay ahead of the market
Get the latest job openings, salary trends, and hiring insights delivered to your inbox every week.
No spam. Unsubscribe at any time.